Նորություններ

Ալյոխինի հուշամրցաշարում Արոնյանը հաղթեց Կրամնիկին

Սպորտ 2013-04-23

Փարիզում` Լուվրում, ընթանում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և վաստակած մեկ միավորով հավասարվեց վերջինիս:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը պարտություն էր կրել չինացի Դին Լիրենից: Հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 52-րդ քայլում առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և վաստակեց առաջին միավորը։

Միանձնյա առաջատարը Մայքլ Ադամսն է, որն ունի 2 միավոր։ 1,5 միավոր ունի Վաշյե-Լագրավը։

Աղբյուր՝ sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: