Նորություններ

«Երկնքից երեք խնձոր ընկավ...»

Ուշագրավ 2015-09-17

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնը մոտենում է իր տրամաբանական ավարտին. փառատոնի ընտրական փուլ անցած մասնակիցները սեպտեմբերի 18-ին և 19-ին կմրցեն Հովh. Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 20-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:
Փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս անգամ մասնակիցներն ավանդաբար պատմվող հեքիաթի փոխարեն հարազատ բարբառով կներկայացնեն ցեղասպանությանն առնչվող իրապատումներ՝ իրենց նախնիների ծննդավայրի պատմությունը և տվյալ տարածաշրջանին բնորոշ մշակութային առանձնահատկություններ: 
 
Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ նպաստելով մշակութային երկխոսությանը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: