Նորություններ

Անդրադարձ աշխարհի գավաթի խաղարկությանը

Սպորտ 2015-09-17

Շախմատի՝ աշխարհի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում Լևոն Արոնյանին պայքարից դուրս թողած ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն խոստովանել է, որ անպատրաստ է մասնակցում մրցաշարին:

«Նույնիսկ, չէի հասցրել պատշաճ պատրաստվել այս մրցաշարին: Խաղում էի Աբու Դաբիի մրցաշարում, մի քանի օր եմ հանգստացել, նաև կնոջս ծննդյան օրն էր: Նույնիսկ, Դենիս Խիսմատուլինի հետ պայքարին հասցրեցի պատրաստվել միայն մեկ գույնի համար:

Արոնյանի մասին ընդհանրապես չէի մտածում: Իհարկե, սխալ է այս կարգի մրցաշարին այդպես մոտենալը, բայց, ցավոք, վիճակահանությունն էլ շատ ուշ եղավ»,-նշել է Արեշչենկոն:
 
Նկատենք, որ Արեշչենկոյի և Արոնյանի երկու դասական պարտիաներում գրանցվել է ոչ ոքի, իսկ արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել ուկրաինացի շախմատիստը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: