Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2015-09-16

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ երկրորդ դասական պարտիան նույնպես ավարտել է ոչ ոքի։
Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։ Առաջին դասական պարտիայում ևս գրանցվել էր ոչ ոքի։ Պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ սեպտեմբերի 16-ին։ Հրանտ Մելքումյանը կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում պարտությամբ է ավարտել ելույթը։
 
1/32 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում Մելքումյանը սպիտակներով խաղացել է ոչ ոքի։ Առաջին օրը հայ շախմատիստը պարտություն էր կրել։
 
Մաքսիմ Վաշյե-Լագրավի և Գաբրիել Սարգսյանի երկրորդ դասական պարտիայում սպիտակներով առավելության է հասել ֆրանսիացի շախմատիստը և դուրս եկել հաջորդ փուլ։ Առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի։
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: