Նորություններ

Երևանում տեղադրվել է «Ընթերցողը» ինտերակտիվ արձանը

Ուշագրավ 2013-04-22

Նուռի հեղինակած «Ընթերցողը» արձանը տեղադրվել է Երևանում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց: Քանդակի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, սիրիացի հանրահայտ գրող Ադոնիսը և այլք:

Բրոնզաձույլ գրքերի և լուսամփոփի համադրությամբ «Ընթերցողի» ինտերակտիվ արձանը, որի բարձրությունն ավելի քան 2 մետր է, նախատեսված է ինչպես լուսանկարվելու, այնպես էլ ընթերցանության համար. ցանկացողները կարող են ազատ նստել քանդակի վրա:

Արձանի հարակից տարածքում գործում է անվճար ինտերնետ կապ, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում մուտք գործել միայն karda.am կայքէջ, իսկ այնտեղից էլ արդեն ներբեռնել ամենատարբեր գրքեր:

«Կայքում արդեն մեկ միլիոն գիրք կա, սակայն մտադրություն կա գրքերի քանակը հասցնել մինչեւ 30 միլիոնի», -ասել է Նուռը` հավելելով, որ հուսով է` քաղաքացիներին դուր կգա ինչպես արձանը, այնպես էլ դրա գաղափարը:

Աղբյուր՝ www.bravo.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: