Նորություններ

Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցների անունները

Սպորտ 2015-09-10

Արդեն իսկ հայտնի են այն շախմատիստները, որոնք կլինեն Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները Բաքվում մեկնարկելիք շախմատի՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

9-րդ համար Լևոն Արոնյանը կմրցի 120-րդ համար Միխայել Վայդենկելերի (Լյուքսեմբուրգ), 44-րդ համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի 85-րդ համար Մատեուշ Բարտելը (Լեհաստան), 101-րդ համար Սամվել Տեր-Սահակյանը կխաղա 28-րդ համար Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), 82-րդ համար Հրանտ Մելքումյանը կմրցի 47-րդ համար Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը (112-րդ համար) առաջին փուլում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, 79-րդ համար Վարուժան Հակոբյանը՝ 50-րդ համար Վիկտոր Լազնիցկայի (Չեխիա) հետ:
 
Մրցաշարը նոկաուտ մրցակարգով է, պարտվողը դուրս է մնում պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: