Նորություններ

«Մոդեռնից-Պոստմոդեռն»

Ուշագրավ 2015-09-09

Սեպտեմբերի 11-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կբացվի «Մոդեռնից-Պոստմոդեռն» խորագրով ցուցահանդեսը, որը գործելու է մինչև ս. թ. հոկտեմբերի 24-ը:

Ցուցահանդեսին ներկայացված են Երվանդ Քոչարի, Լևոն Թութունջյանի, Սալվադոր Դալիի, Մինաս Ավետիսյանի, ժամանակակիցներից՝ Արա Ալեքյանի, Համլետ Հովսեփյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Ներսես Մելիքյանի, Նարեկ Ավետիսյանի, Մերի Մունի, Գարիկ Կարապետյանի, Արման Համբարձումյանի, Հարություն Զուլումյանի, Նարինե Զոլյանի աշխատանքները: 

Ցուցադրությունը բաղկացած է 8 թեմայից՝ «Սկիզբ» /Երվանդ Քոչար, Լևոն Թութունջյան, Սալվադոր Դալի/, «Ներկան» /Խաչատուր Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, Արա Հայթայան, Աշոտ Հարությունյան/, «Մեր հողը» /Համլետ Հովսեփյան/, «Քաղաք» /Մերի Մուն/, «Չսերտած դասեր»  /Հարություն Զուլումյան, Նարինե Զոլյան/, «Ադամը դրախտից» /Արա Ալեքյան, Ներսես Մելիքյան/, «Եվաներ» /Թառլոյան եղբայրներ/, «Մինասի աթոռը» /Մինաս Ավետիսյան, Նարեկ Ավետիսյան, Արման Համբարձումյան/:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: