Նորություններ

Անդրադարձ Հայաստան-Դանիա խաղին

Սպորտ 2015-09-08

Անդրադառնալով Դանիայի հետ հանդիպմանը՝ Հենրիխ Մխիթարյանը նշել է.«Եթե հաշվի առնենք վերջին խաղերը, ապա մեկ միավորը վատ արդյունք չէ: Կարող էինք նաև հաղթել, բայց, ցավոք, չօգտագործեցինք մեր պահերը: Հույս ունենք, որ կկարողանանք հաղթել վերջին խաղում և հաղթանակով ավարտել ընտրական փուլը:
Իմ խաղային դիրքի հետ կապված ավելի լավ կլինի հարցնեք մարզիչին: Ինձանից կախված է խաղալը և ես անում եմ դա: Հիմա եթե ասեմ, որ ինձ վատ եմ զգում հենակետայինի դիրքում, ինչ-որ բան կփոխվի՞: Պարզ է, որ ինձ հոգեհարազատ է խաղալ ենթահարձակվողի դիրքում, բայց եթե անհրաժեշտ է հանդես գալ հենակետայինի գոտում, ապա պետք է այդտեղ խաղամ:
 
Հուսով եմ, որ այս խաղից հետո Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կհայտնվեն եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, քանի որ անցկացրինք շատ լավ հանդիպում: Եկեք իրական նայենք. պետք չէ Հայաստանի հավաքականից սպասել հրաշք:  Առջևում դեռ 2 խաղ կա, իսկ հետո նոր կամփոփենք: Կարծում եմ՝ խաղի որակով այս ընտրական փուլում ամենահաջողը Պորտուգալիայի դեմ և այս հանդիպումներն էին մեզ համար:
 
Չեմ կարող ասել, թե այն դրվագում կար 11 մետրանոց, թե ոչ: Թող մրցավարը գնահատի այդ դրվագը: Եթե չի նշանակվել 11 մետրանոց, նշանակում է, որ կանոնների խախտում չկար»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը: Նկատենք՝ Դանիայի հետ 0:0 հաշվով խաղալուց հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով I խմբի նախավերջին տեղում է:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: