Նորություններ

Կրթական վիճակագրությունն ըստ ԱՎԾ-ի

Կրթական 2015-09-03

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ Հանրապետության 99 միջին մասնագիտական պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ՄՄՈւՀ) 2014/2015 ուսումնական տարում ընդունվել է 8470 (կանայք` 56.2%), սովորել` 28483 (կանայք` 54.5%), ավարտել` 7578 (կանայք` 56.7%) մարդ: Ըստ ծառայության տվյալների՝ ուսումնառությունն իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա:
Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 12.2% (կանանց`13.9%, տղամարդկանց` 10.7%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)՝ 1.29:
 
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2014/2015 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 83 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն: Ուսանողների թվաքանակը կազմել է 26846, որոնց 53.3%-ը կանայք են: Վճարովի ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 48.1%-ը, իսկ անվճար` 51.9%-ը:
 
Ուսանողների 35.8%-ն ստացել է կրթաթոշակ (անվճար ուսուցմամբ ուսանողների ` 68.9%-ը): Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների հանրակացարանի կարիք ունեցող 161 ուսանողների 32.3%-ն է ապահովված հանրակացարանով:
 
Նշվում է նաև, որ 2014/2015 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 16 միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություն: Ուսանողների թվաքանակը կազմել է 1637, որոնց 73.7%-ը կանայք են:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: