Նորություններ

Արմեն Աշոտյան. դպրոցական ծրագիրը վերանայման կարիք ունի

Կրթական 2015-09-02

Անդրադառնալով Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործող դպրոցական ծրագրին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այն Եվրոպայի ամենադժվար ծրագրերից է և վերանայման կարիք ունի:
«Մենք դասավանդման մեթոդները պետք է փոխենք: Դասագրքերը վերանայվելում են, 1-ից 12-րդ դասարանների ամբողջ ուսումնական ծրագիրը վերանայվելու է, որովհետև մենք ունենք Եվրոպայի ամենածանր, ամենադժվար դպրոցական ծրագրերից մեկը…»,-ասել է նախարարը:
 
Աշոտյանը նկատել է նաև, որ հայ գիտնականները և ակադեմիկոսները լավ դասագրքեր գրել չեն կարողանում: «...Նրանք շատ լավ գիտնականներ են, շատ լավ մենագրություններ են գրում, հրաշալի հոդվածներ կարող են գրել, գյուտեր կարող են անել, բայց դասագիրք հեղինակելն ուրիշ բան է…»,-ասել է Արմեն Աշոտյանը:
 
Նախարարի կարծիքով անհրաժեշտ է միջազգային դասագրքերը թարգմանել և տեղայնացնել Հայաստանում: Նախարարը նման մի քանի փորձ արել է, սակայն, իր խոսքով, ձախողվել է:
 
Աղբյուրը՝ News.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: