Նորություններ

«Երկնքից երեք խնձոր ընկավ». փառատոնն ընթացքի մեջ է

Ուշագրավ 2015-09-02

«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի 7-րդ մրցույթ-փառատոնը, որի մարզային փուլն ընթացքի մեջ է, այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մասնակիցները ոչ թե հեքիաթներ են պատմելու, այլ ներկայացնելու են իրական պատմություններ իրենց նախնիների մասին: Ընտրական փուլը կայանալու է սեպտեմբերի 18-19-ին, մրցանակաբաշխությունը՝ սեպտեմբերի 20-ին: Այս տարի նաև մրցանակներն են տարբեր լինելու: 

Եթե նախորդ տարիներին թագավորի երեք որդիների կամ աղջիկների մրցանակներ էին (Թագավորի փոքր տղայի կամ աղջկա, միջնեկ տղայի կամ աղջկա, մեծ տղայի կամ աղջկա մրցանակներ), այս տարի լինելու է՝ առաջին տեղի համար Մեծ Հայքի մրցանակ, երկրորդ տեղի համար Կիլիկիայի մրցանակ, երրորդ տեղի համար Փոքր Հայքի մրցանակ:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: