Նորություններ

Կանցկացվի բեռլինյան գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Ուշագրավ 2015-09-01

2015 թվականի սեպտեմբերի 5-ին Բեռլինում կանցկացվի «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:

 
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը, ցեղասպանություն իրականացնողները, ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցին և ճանապարհ դեպի առաջ:
 
Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: