Նորություններ

Ինչպես պետք է փրկվեն ոչնչացող հուշարձանները

Ուշագրավ 2015-08-31

Ինչպես տեղեկացրել են Օքսֆորդի ու Հարվարդի հնագետները, իրենք մտադիր են մերձավորարևելյան երկրների բնակչությանը բաժանել ստերեոտեսախցիկներ, որպեսզի նկարվեն այն հուշարձանները, որոնք, հնարավոր է, ավելի ուշ ոչնչացվեն:

Դա թույլ կտա ապագայում նման եռաչափ պատկերների պատճենների հիման վրա ստանալ այդ հուշարձանների պատկերները:

Նախատեսվում է բաժանել մինչև 5 հազար տեսախցիկ աշխարհի կոնֆլիկտային գոտիներում, ինչը թույլ կտա արդեն 2016 թվականի վերջին ստանալ մոտ 1 մլն լուսանկար այն հուշարձաններից, որոնց ոչնչացում է սպառնում:
 
«Մենք այլևս չենք կարող սպասել: Մենք արագացնում ենք այդ պլանի իրագործումը, քանի որ մշտապես անհետանում են նորանոր հուշարձաններ»,-հայտարարել է նախագծի հեղինակ Ռոջեր Միչելը:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: