Նորություններ

Լևոն Արոնյանը կրկին հաղթանակել է

Սպորտ 2015-08-31

“Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային: Պարտիան ավարտվել է 51-րդ քայլում:
Արոնյանը հավաքել է 5 միավոր և դարձել միանձնյա առաջատար: Նրան մեկական միավոր զիջում է 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով այս տուրում սպիտակներով պարտվել է Ալեքսանդր Գրիշչուկին:
 
Օգոստոսի 31-ին կայանալիք հաջորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: