Նորություններ

Միջոցառում՝ «Հայաստանի ճամփեքը» խորագրով

Կրթական 2013-04-22

Ապրիլի 18-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի ճամփեքը» խորագրով միջոցառում, որի մասնակիցները 6-րդ դասարանցիներն էին, դասղեկ Անի Փիլոյանի ղեկավարությամբ:

Միջոցառման առաջին մասում աշակերտներն ասմունքով ու երգերով գովաբանեցին Հայաստանը, իսկ երկրորդ մասում բեմականացում էր, որի միջոցով և´ աշակերտները և´ հանդիսատեսը մտովի ճամփորդեցին Հայաստանի մարզերով:

Բեմականացման մեջ աշակերտների դասավորվածությունն ըստ Հայաստանի քարտեզի էր և յուրաքանչյուր աշակերտ ներկայացնում էր մեկ մարզ իր անվանի հանճարներով և պատմամշակութային կոթողներով:

Միջոցառումը գեղարվեստաերաժշտական էր, հայրենասիրական, ճանաչողական և ուսուցողական:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: