Նորություններ

Կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

Ուշագրավ 2015-08-28

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնը: Փառատոնի մեկնարկը կազդարարվի հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր ջութակահարուհի Իվա Միլետիչի (Սերբիա) համերգով: Նա կատարելու է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»:
«Աշխարհահռչակ արտիստները, ովքեր գալու են Հայաստան մասնակցելու փառատոնին, հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար: Բոլոր համերգները կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, սակայն սա չի նշանակում, որ ամբողջ ընթացքում խոսելու ենք միայն այդ մասին, այլ ընդհակառակը, մեր նպատակն է ներկայացնել վերածննդի գաղափարը:
 
Փառատոնի ընթացքում ելույթ ունեցող արտիստները մասնակցում են այդ վերածննդի գործընթացին: Կարծում եմ՝ շատ ճիշտ է, որ հենց Երիտասարդական նվագախումբն է խոսում վերածննդից»,-նշել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Փառատոնի շրջանակում լինելու են համերգներ, որոնք կոլեկտիվը նվիրելու է հայտնի մարդկանց հոբելյաններին:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: