Նորություններ

Նովակ Ջոկովիչը եզրափակչում պարտության մատնեց Ռաֆայել Նադալին

Սպորտ 2013-04-22

Մոնտե Կարլոյի «Մասթերսում», որը հանդիսանում է թենիսի տղամարդկանց տուրի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը, աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչը եզրափակիչում առավելության հասավ Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Խաղն ավարտվել է 2 սեթում՝ 6։2, 7։6 (7։1) հաշվով։ Երկրորդ սեթում Նադալն ունեցել է առավելություն, սակայն չի կարողացել օգտագործել բրեյքը։

Սա Նովակ Ջոկովիչի առաջին տիտղոսն է Մոնտե Կարլոյում։ Մինչ այս մրցաշարը Ռաֆայել Նադալը 8 անգամ հաղթել էր հեղինակավոր այս մրցաշարում։

Սերբը դարձել է առաջին թենիսիստը, ում հաջողվել է 9 մրցաշարներից հաղթել ութում։

Աղբյուր՝ sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: