Նորություններ

Կանցկացվեն Ոսկան Երևանցուն նվիրված միջոցառումներ

Ուշագրավ 2015-08-24

«Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով՝ նվիրված Ոսկան Երևանցու 400-ամյակին» ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել ընդգրկուն ներկայացնելու Ոսկան Երևանցու տպագրական ժառանգությունը և գնահատելու հայ գրատպության մեծ երախտավորի վաստակն ու մատուցած ծառայությունը հայ ժողովրդին, արդեն իսկ հաստատվել է կառավարությունը կողմից:

Ծրագրով նախատեսվում է ոսկանյան գրքերի հատուկ ցուցադրություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն կունենան տեսնել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի ու արտերկրի մի շարք գրադարաններում ու թանգարաններում պահվող ոսկանյան հրատարակությունները: 

 
Տեղի կունենա նաև «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» երկօրյա սեմինար:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: