Նորություններ

Հայ երաժիշտը՝ մրցանակակիր

Ուշագրավ 2015-07-30

Իսպանիայի Գրանադա քաղաքում կայացած «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթում հաջողությամբ է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչը՝ Հարություն Մելիքյանը:

Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանի աշակերտն արժանացել 2-րդ մրցանակի (դասատու` պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան): 

 
Պատանի երաժիշտը հանդես է եկել Լ. Վ. Բեթհովենի «Ռոնդո», Է. Գրիգի «Թիթեռնիկ», Ի. Բերկովիչի «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով», Պ. Չայկովսկու «Վալս», Ա. Բաբաջանյանի «Հումորեսկ» ստեղծագործությունների կատարումներով:  
 
Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին: 
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: