Նորություններ

Մարադոնան հավակնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին

Սպորտ 2015-07-29

Դիեգո Մարադոնան հաստատել է այն լուրը, որի համաձայն՝ ինքը պայքարելու է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու համար։ «Ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն Արաբական Միացյալ Էմիրություններում իմ բարեկամների, որոնք ինձ աշխատանք և շատ այլ բաներ են տվել։

Բայց ամենակարևորը, ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն իմ ընտանիքի, որն իմ պատճառով բազմաթիվ ապրումներ է ունեցել։

Ես կվերադառնամ ոչ թե վրիժառության, այլ ֆուտբոլում փոփոխություններ կատարելու համար։ Պետք է վերջ տալ կառուպցիային և գողությանը»,- հայտարարել է Մարադոնան։
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: