Նորություններ

Նախկին չեմպիոնը հավակնում է ներկայիս չեմպիոնի տիտղոսին

Սպորտ 2015-07-28

Աշխարհի նախկին չեմպիոն, 50-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոփկինսը բանակցություններ է վարում “WBO” վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ դառնալու ուղղությամբ։

«Ես չեմ ավարտել կարիերաս։ Այժմ ընթանում են բանակցություններ։ Հույս ունեմ, որ դրանց արդյունքում ես կմենամարտեմ “WBO” չեմպիոնի հետ։ Ես 50 տարեկան եմ, և այդ սերնդի շատ մարզասերներ կաջակցեն ինձ։ 

“WBO”-ի նախագահ Պակո Վալկարսելը ևս կարծում է, որ արժի տեսնել այդ մենամարտը»,-նշել է Բեռնարդ Հոփկինսը։
 
Նկատենք՝ սուպերմիջին քաշային կարգում “WBO” վարկածով աշխարհի չեմպիոնը Արթուր Աբրահամն է, ով պաշտպանել է տիտղոսը ՝ նոկաուտի ենթարկելով Ռոբերտ Շտիգլիցին։
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: