Նորություններ

Հայ մասնակիցները վերադարձել են հաղթանակներով

Ուշագրավ 2015-07-20

Աստանայում եզրափակվել է «Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակում ընդգրկված է եղել Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Լատվիայի, Լիտվայի, Ղազախստանի շուրջ 350 մասնակից: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում եղել է Երևանի մշակույթի պետական քոլեջի 4 մասնակից:

Հայաստանը ներկայացնող մասնակիցները «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Ազգագրական երգեցողություն» անվանակարգերում, տարբեր տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների՝ Համլետ Հովհաննիսյան` Գլխավոր մրցանակ (Գրան պրի), Անի Սարգսյան` առաջին մրցանակ, Ալեքսեյ Ունանյան` առաջին մրցանակ, Սուսաննա Վարդանյան` առաջին մրցանակ:

 
Հայ պատվիրակները նաև անվանական հրավերներ են ստացել մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է եղել նաև Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Վրեժ Կիրակոսյանը: 
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: