Նորություններ

Ցուցադրվելու է Մինաս Ավետիսյանի կտավներից մեկը

Ուշագրավ 2015-07-16

Հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան տարեդարձին նվիրված հուլիսի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվելու է թանգարանի հավաքածուում պահվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրում ենք. Ջաջուռ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1962 թվականին:

Ըստ թանգարանի տնօրեն Ա. Տեր-Մինասյանի՝ թանգարանի պահոցներում շատ կան հայ նկարիչների աշխատանքներ, սակայն քանի որ ռուսական արվեստի թանգարան է և տեղի խնդիր կա, մշտական ցուցադրություններում չկան:

 
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Գերմանիայում հրատարակված «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» պատկերագրքի շնորհանդեսը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: