Նորություններ

Ջոկովիչը պաշտպանել է տիտղոսը

Սպորտ 2015-07-13

Նովակ Ջոկովիչը պաշտպանել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի՝ տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը:
Այս տարվա եզրափակիչում սերբ թենիսիստը 4 սեթում առավելության է հասել աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
 
Առաջին սեթում թայ-բրեյքում հաղթել է Ջոկովիչը, երկրորդում՝ 33-ամյա շվեյցարացին, իսկ հաջորդ 2 սեթերում սերբ թենիսիստն ուներ նկատելի առավելություն:
 
2 ժամ 55 րոպե տևած մրցախաղն ավարտվել է 7:6, 6:7, 6:4, 6:3 հաշվով:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: