Նորություններ

Անցկացվել է հոբելյանական 30-րդ նիստը

Ուշագրավ 2015-07-10

Ս.թ. հուլիսի 10-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական 30-րդ նիստը:
Նիստը վարել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Կիկուն:
 
Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի մշակույթի նախարարներ և փոխնախարարներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: