Նորություններ

Միջոցառում՝ Գյումրու թիվ 15 դպրոցում

Կրթական 2013-04-18

Գյումրու թիվ 15 դպրոցի 3-ա դասարանի դասվար` Սուսաննա Մովսիսյանը իր սաների համագործակցությամբ ցուցադրեցին միջոցառում՝ նվիրված գարնան, զարթոնքի, մայրության ու գեղեցկության տոնին՝ «Արթնացե´ք, ծաղիկնե´ր, գարունը եկել է...» խորագրով:

Գարնանային տրամադրություն ստեղծելու նպատակով երեխաներին հյուր են գալիս  Հրաշք-գարունը, Արև-հայրիկը, Հող-մայրիկը: Բեմականացրին «Կակաչի և Ձնծաղիկի» պատմությունը:

Հետո պարեցին «Ծաղիկների պարը» կատարվեց ծաղիկների մրցանակաբաշխություն:

Վերջում «Դռները բացե'ք, գարուն է գալիս» երգի հնչյունների ուղեկցությամբ երեխաները ծաղիկներ նվիրեցին մայրիկներին և հանդիսատեսներին: 3-րդ «ա» դասարանի աշակերտներն իրենց ելույթով հաճելի պահեր պարգևեցին հանդիսականներին, իրենց հետ  բերեցին արևի պայծառ շողեր ու թարմություն, ուրախություն, բարի ժպիտներ և ծաղիկների անուշ բուրմունք...

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: