Նորություններ

Եգիպտոսում հայտնաբերվել են հնագույն գտածոներ

Ուշագրավ 2013-04-18

Եգիպտացի և ֆրանսիացի գիտնականների խումբը Եգիպտոսում՝ Սուեզի մերձակայքում, հայտնաբերել է 4-րդ արքայատոհմի շրջանի փարավոններից Քեոփսի ժամանակների առևտրային նավահանգստի հետքեր: Վերջինս թվագրվում է մ.թ.ա 2.580 թ-ով:

Հայտնաբերվել է նաև 40 հնագույն գրավոր զեկույց:

Գիտնականների կարծիքով՝ ամենահին պապիրուսները կօգնեն շատ բան պարզել տվյալ շրջանի եգիպտացիների կենցաղի մասին: Դրանցում ամենամսյա տվյալներ կան նավահանգստի գործունեության մասին, թե քանի մարդ է ներգրավված եղել աշխատանքներում և ով ինչ պարտականություններ է ունեցել: Գրությունները կատարել է ոմն հին եգիպտացի պաշտոնյա՝ Մերեր անունով: Նա մասնակցել է նաև Մեծ բուրգերի շինարարությանը: Չնայած բուրգերի կառուցման մասին բացառիկ պապիրուսում ոչ մի նորություն չկա:

Այժմ փաստաթղթերն ուսումնասիրվում են թանգարանային մասնագետների կողմից: Իսկ նավահանգիստը կարևոր հանգույց է եղել Կարմիր ծովում: Այնտեղ քարե խարիսխների ու նավերի ճոպանների մեծ հավաքածու է հայտնաբերվել: Նույն տեղում գիտնականները 30 անձավ են հայտնաբերել, որոնց մուտքերը փակված են եղել քարե բլոկներով:

Աղբյուր՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: