Նորություններ

Առաջավոր փորձի դասը` Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Կրթական 2013-04-18

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում քիմիայի դասերին աշակերտները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում, այլ նույնիսկ գործնական աշխատանքներով տեսանելի ու հետաքրքիր են դարձնում իրենց դասաժամերը:

Քիմիկոսների նման` 9-ա դասարանի աշակերտները առաջավոր փորձի դասի ժամանակ ներկաներին ներկայացրին արտադրության գաղտնիքները ու բացատրեցին:

Զարմանալիորեն քիմիայի կարծեցյալ միապաղաղ թեման նույնիսկ տրամադրում էր ստեղծագործելու, արարելու:

Խմբերի բաժանված աշակերտները սիլիկատային միացությունների կիրառելիության տարբեր ոլորտներն ու արտադրությունը ներկայացրին, որը ներկաների համար հետաքրքիր էր ու բովանդակալից, իսկ ուսուցչուհու դեմքից երևում էր, որ իր առաջ դրված նպատակին հասավ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: