Նորություններ

Նոր հետազոտություն գիտական ոլորտում

Ուշագրավ 2015-06-26

Գիտնականների կատարած հետազոտությունների շնորհիվ հայտնի են դարձել թութակների ուղեղի այն կառույցները, որոնք պատասխանատու են մարդու խոսքի կրկնօրինակման համար:

Ըստ այդ հետազոտությունների՝ թութակները և կոլիբրիներն իրենց ուղեղներում «երգային կենտրոն» ունեն, որը սինխրոնացնում է գեղգեղանքն ու ուսուցանումը: 

Թութակների ուղեղում գիտնականները հետևել են PVALB կոչվող գենի ակտիվացիային: Թութակների դեպքում ուղեղի այդ կենտրոնի շերտերը բջիջների այլ լրակազմ ունեն և տարբերվում են մյուս երգեցիկ թռչուններինից:
 
Թութակների ձայնանմանակման ունակությունը ձևավորվել է առնվազն 29 մլն տարի առաջ: Ընդունակությունը հեշտացնում է հաղորդակցումը, դրա շնորհիվ թռչուններն ահազանգում են վտանգի մասին, պաշտպանում իրենց տարածքը և այլն:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: