Նորություններ

Հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտել է պարտությամբ

Սպորտ 2015-06-26

Լևոն Արոնյանը պարտությամբ է ավարտել նորվեգական “Norway Chess 2015” շախմատային սուպերմրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարն սպիտակներով 40-րդ քայլում պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի դեմ խաղում:
Վերջին տուրում պարտություն կրեց նաև աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, ում հաղթել է նրա հայրենակից Յոն Լյուդվիգ Համերը:
 
Մրցաշարի հաղթող է ճանաչվել բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը, ով հավաքել է 6.5 միավոր:
 
Հնդիկ Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան 6-ական միավորով բաժանել են 2-3-րդ տեղերը:
 
Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 3 միավորով և Համերի հետ բաժանել է վերջին 2 տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: