Նորություններ

Այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կրթական 2015-06-25

«Dasaran» կրթական ծրագրի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի համատեղ նախաձեռնության շրջանակում Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի ուսուցչական անձնակազմն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Անձնակազմին դիմավորել է Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի ղեկավար, Գերաշնորհ տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, ով այցի ընթացքում դասախոսություն է կարդացել մանկավարժների համար:

Սրբազան Հայրը հատկապես կարևորել է ուսուցչի դերը երիտասարդների կրթության և դաստիարակության անձնվեր ու պատասխանատու գործում:
 
Հանդիպման ավարտին ուսուցիչները սարկավագների ուղեկցությամբ մասնակցել են ճանաչողական շրջայցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: