Նորություններ

Հայ մասնակիցները՝ մրցանակակիրներ

Ուշագրավ 2015-06-24

Ընթացիկ տարվա հունիսի 14-19-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է Յազեպս Վիտոլսի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթը:

Մասնակից 9 երկրից (Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Հայաստան, Գերմանիա, Բելառուս, Նորվեգիա, Ուկրաինա, Ռուսաստան) մրցույթում ներգրավված էր 26 մասնակից:

Միջազգային մրցութային հանձնաժողովում ընդգրկված էին հեղինակավոր մասնագետներ, ինչպես օրինակ՝ Նիկոլաս Պայնեն (Անգլիա), Օուտի Կահկոնեն (Ֆինլանդիա), Վլադիմիր Պրոդնիկովը (Lիտվա), Անդրիս Վեյսման (Լատվիա), Զիգրիդ Կրիգեր (Լատվիա):
 
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մասնակից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից:
 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Տիգրանյանը արժանացել է երրորդ մրցանակի:
 
Հատուկ մրցանակների են արժանացել երիտասարդ երգիչներ Տիգրան Օհանյանը և Քրիստինե Սաֆարյանը: Իսկ «Լավագույն կոնցերտմայստեր» հատուկ մրցանակը ստացել է դաշնակահար Ելենա Վարդազարյանը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: