Նորություններ

Ընթացքի մեջ է միջազգային մրցույթ-փառատոնը

Ուշագրավ 2015-06-19

Ս.թ. հունիսի 17-ից մեկնարկել է «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը, ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ նշել է. «Վստահաբար մենք աշխարհին ներկայանալու մրցակցային առավելություններ ունենք, և այդ առավելություններից մեկը մեր մշակույթն է: 
 
Եվ զարմանալ պետք չէ, որ երաժշտական նման փառատոնը կազմակերպում է Կրթության և գիտության նախարարությունը, որովհետև կրթությունն ու մշակույթը երկու անբաժանելի ոլորտներ են...»:
 
Մրցույթ-փառատոնի տարիքային բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:
 
Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնը կանցնի մեկ, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցների համար՝ երկու փուլով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: