Նորություններ

«Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հուլիսի 12-19-ը

Ուշագրավ 2015-06-16

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը: Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝ «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Ռոբեր Գեդիկյան (Ֆրանսիա), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ» Մարեկ Հովորկան (Չեխիա), ««Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), «Հայկական համայնապատկեր ազգային մցույթ»՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա):
 
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014 թվականին` 1500 հայտ, շուրջ 95 երկրից):
 
12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում իրականացվող Հայոց եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագրերն են` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:
 
«Ոսկե ծիրանի» ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: