Նորություններ

Հայաստանը՝ «Պրահայի քվադրինալե»-ի մասնակից երկիր

Ուշագրավ 2015-06-11

Պրահայում մեկնարկելիք «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը՝ ներկայանալով «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: 
 
Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի մշակած «Նոր ծաղիկ» Ներսես Շնորհալու Հարության տաղն է:
 
Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ 
 
Հայաստանի տաղավարը տեղակայված է կլինի Ֆ. Կաֆկայի տանը, ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: