Նորություններ

«Սասնա ծռեր» փառատոնն ընդլայնվում է

Ուշագրավ 2015-06-09

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը:

Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, դրանց տարածմանն ու պահպանմանը: 

Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
 
Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմպիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:
 
Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: