Նորություններ

Քննություններն ընթացքի մեջ են

Կրթական 2015-06-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը:
Անդրադառնալով միասնական քննությունների ընթացքին՝ նախարարը նշել է, որ կազմակերպական և որակական առումով խնդիրներ չեն առաջացել, քանի որ հիմնական աշխատանքը ԳԹԿ-ն արդեն կատարել է, և քննություններն այդ գործընթացի վերջին և տեսանելի հատվածն են:
 
Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ այս տարի ևս այս քննությունները կանցնեն աննկատ և ընդգծել, որ անցած վեց տարիների ընթացքում համատեղ ջանքերով աշխատանքներ են տարվել, որպեսզի քննությունները համապետական նշանակության իրադարձությունից վերածվեն ընթացիկ, հերթական գործընթացի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: