Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին

Կրթական 2013-04-17

Ապրիլի 12-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի 7-ա դասարանի աշակերտները դպրոցում ներկայացրին միջոցառում՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին: Մինչ դպրոցում ներկայացնելը, այն ցուցադրվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի տանը և արժանացել պատվոգրի:

Միջոցառումը բազմաբովանդակ էր, անդրադարձավ Սայաթ-Նովայի կյանքի, ստեղծագործության մանրամասներին՝ չանտեսելով սայաթնովագիտության ներկայացուցիչների հայացքները:

Աշակերտները ոգևորված էին աշուղ-բանաստեղծի ամեն մի խաղով, ինչը փոխանցվում էր հանդիսատեսին:

Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի, գրականության ուսուցիչ և 7-ա դասարանի դասղեկ Գրիզելդա Ղազարյանը:

Այս միջոցառումն ընդգրկվել է Երևանի դպրոցների կողմից կազմակերպվող Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված Գալա-միջոցառման ծրագրում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: