Նորություններ

Բասկետբոլի Հայաստանի Հավաքականը սկսել է ուսումնական մարզական հավաքը

Սպորտ 2015-06-05

Մոսկվայում Հայաստանի մինչև 20 տարեկանների տղամարդկանց հավաքականը սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության Բ դիզվիոնի հանդիպումներին:

Գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են հետևյալ 12 խաղացողները.

Ռիչարդ Էլմոյան, «Սան Ֆրանցիսկոյի Համալսարան» (ԱՄՆ)

Անդրեյ Կոնստանտինով, «Սամարա», (Ռուսաստան)

Արտյոմ Թավաքալյան, «Դելավեր Սթեյթ», (ԱՄՆ)

Էդգար Բաբայան, «Տամբով», (Ռուսաստան)

Կիրիլ Հարությունյան, ՄԳՈւ, (Ռուսաստան)

Սերգեյ Պոլուխին, «Տվեր», (Ռուսաստան)

Մհեր Պետրոսյան, «Սպարտակ», Լ. (Ռուսաստան)

Միքայել Պողոսյան, «Տիել», (Ռուսաստան)

Ռաֆիկ Ուզունյան, «Կրասնի Օկտյաբր»(Ռուսաստան)

Արտավազդ Ղռաթյան, «Գրանդ Սպորտ», Երեւան

Նիկիտա Զախարով, «Տուլա-Արսենալ», (Ռուսաստան)

Արկադի Սուրուջյան, ՌԳՈւՊՍ, (Ռուսաստան)

Ներկայումս բակացայում են Արտավազդ Ղռաթյանը և Ռիչարդ Էլմոյանը: Վերջինս հավաքականին կմիանա հունիսի 9-ին, իսկ Ղռաթյանը Մոսկվա կուղևորվի հունիսի 5-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հուլիսի 9-ին է սկսելու ելույթները Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանում: Խմբային փուլում հայ բասկետբոլիստները մրցելու են Բելառուսի, Շվեյցարիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ:

Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: