Նորություններ

Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրեր Հայաստանում

Ուշագրավ 2015-06-04

Երևանում առաջին անգամ անց են կացվում «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստանում է լինելու Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակութային պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ՀՕԱ Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Մադինա Աթաևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՀՕԱ ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան, ՀՕԱ օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:

 
Ս.թ. հունիսի 5-ին կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի մենակատարների համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևա):
 
Մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվեն նաև վոկալի, ժողովրդական-բեմական պարի և դերասանական վարպետության դասընթացներ: Կվարեն Լարիսա Գերգիևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:    
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: