Նորություններ

Միջոցառում՝ Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում

Կրթական 2013-04-17

Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում՝ «Երջանկության ետևից…» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Մարինե Կարոյանը:

Ֆրանկոֆոնիայի միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում ներկայացվեց թատերականացված երաժշտական-շոու ներկայացում: Թեման մարդկային ջերմության, սիրո, ինքնաճանաչողության  փնտրտուքն էր:

Աշակերտները ներկայացրեցին ֆրանսիացի հայտնի փիլիսոփաների աֆորիզմներ, բանաստեղծություններ, և այդ ամենը ուղեկցվեց երաժշտական կատարումներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: