Նորություններ

Վիկ Դարչինյանը պատրաստվում է մենամարտի

Սպորտ 2015-06-03

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը, որը ունի 40-7-1, 29 նոկաուտ, պատրաստվում է արգենտինացի Խեսուս Կուելարի դեմ հանդիպմանը: Վերջինս ունի 26-1, 20 նոկաուտ:
Հունիսի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք մենամարտում վիճարկվելու է կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտին, փոխանցում է Boxingscene-ը:
 
Հիշեցնենք, որ 39-ամյա հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է փետրվարի 8-ին Մեքսիկայում, որտեղ հաղթել էր մեքսիկացի Խուան Խիմենեսին: 28-ամյա Կուելարը հաղթել է իր նախորդ 10 մենամարտերում:
 
Աղբյուրը՝ NEWS.am Sport

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: