Նորություններ

Երևանի արվեստագիտական կրթօջախները տարին փակել են բաց դասով

Կրթական 2015-06-03

Երևան քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցներն իրենց ուսումնական տարվա ավարտը ազդարարել են յուրօրինակ միջոցառմամբ: Մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացրել են մշակութային բաց դաս:
Բոլոր դպրոցներում միջոցառումն անցկացվել է միաժամանակ՝ 11։00-14։00-ն։ «Երևանյան մշակութային բաց դաս» խորագրով նախաձեռնությանը մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների բոլոր բաժինները՝ կերպարվեստի, պարարվեստի, երաժշտական։
 
Մշակութային կրթօջախների սաները նվագել են բացօթյա համերգում, որի ունկնդիրներն են եղել ոչ միայն ծնողնեը, այլև անցորդները, ովքեր միաժամանակ հետևել են կերպարվեստի դասարանների աշակերտների ստեղծագործելու ընթացքին և սաների հրավերով փորձել են նկարել ու կավե առարկաներ պատրաստել։
 
«Երևանյան մշակութային բաց դաս»-ը «Երևանյան ամառ 2015» ծրագրի երկրորդ օրվա միջոցառումներից է։ Նախաձեռնությանը մասնակցել են նաև բոլոր վարչական շրջանների մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները։
 
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: