Նորություններ

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը

Սպորտ 2015-06-02

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճան և զբաղեցնում է 8-րդ տեղը: Հայ գրոսմայստերի վարկանիշը մնացել է 2776:
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է իտալացի Ֆաբիանո Կարուանան: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նահանջել է երրորդ տեղ:
 
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի ևս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 91-րդը:
 
ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ
 
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2876
 
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 2805
 
3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2804
 
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2802
 
5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2798
 
6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2783
 
7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2781
 
8. Լեւոն Արոնյանը (Հայաստան) - 2780
 
9. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2778
 
10. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2773
 

 

Աղբյուրը՝ NEWS.am Sport

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: