Նորություններ

Կանցկացվի պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը

Ուշագրավ 2015-05-27

Ս. թ. մայիսի 28-31-ը Երևանում կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո և նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պատանի երաժիշտ կատարողների 5-րդ միջազգային փառատոնին մասնակցում են մինչև 18 տարեկան չորս տասնյակ շնորհալի երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից և Վրաստանից:
 
Մասնակից երաժիշտ-կատարողներից շատերը միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
 
Փառատոնի հանդիսավոր փակումը, պատանի մենակատարների և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ ելույթը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ տեղի կունենա ս. թ. մայիսի 31-ին:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: