Նորություններ

Հանրապետության բոլոր դպրոցները կունենան համացանցից օգտվելու հնարավորություն

Կրթական 2013-01-14

Հանրապետության բոլոր դպրոցները 2013 թվականից կունենան համացանցից օգտվելու հնարավորություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Նրա խոսքով` հանրապետության հեռավոր գյուղերի աշակերտները հնարավորություն կունենան օգտվել 2 մբ/վրկ արագությամբ ինտերնետից, իսկ Երևանում արագությունը կլինի մինչև 3 մբ/վրկ։

Պողոսյանը հավաստիացրեց, որ դպրոցներից հնարավոր չի լինի մտնել սոցիալական ցանցեր և շատ այլ կայքեր, որոնք չունեն կրթական նշանակություն։ «Դպրոցում ինտերնետը պետք է նպաստի միայն կրթական մակարդակը բարձրացնելուն, այդ պատճառով էլ ժամը 8.30-14.30 կարգելափակվի մուտքը սոցիալական ցանցեր»,- նշեց Պողոսյանը։
 
Աղբյուրը` Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: