Նորություններ

Նախարարը ներկայացել է հաշվետու ասուլիսով

Կրթական 2015-05-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա կապակցությամբ հանդես է եկել հաշվետու ասուլիսով: ՀՀ ԿԳ նախարարը, ամփոփելով և գնահատելով նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում կրթության և գիտության ոլորտը ներառված է բավական մեծ ծավալով:

«ԿԳՆ-ի գործունեության ուղենիշը և աշխատանքի հրամայականը եղել է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, որի հիմքում դրված են արդեն սկսված բարեփոխումների շարունակականությունը և նոր նախաձեռնությունների իրագործումը: 

Կրթության բնագավառի համար կայուն առաջընթացն ու քաղաքականության հետևողականությունը շատ կարևոր են: ՀՀ-ում կրթության համակարգի բարեփոխումները բանաձևվված են՝ ելնելով ազգային կրթական համակարգի առանձնահատկություններից և դրանք ըստ միջազգային ընդունված չափանիշների արդիականացնելուց: 
 
Այս իմաստով փոփոխությունները գուցե կարող են ինչ-որ երանգներ բերել կրթական ընդհանուր քաղաքականության մեջ, սակայն միջազգային միտումներին և գերակայություններին համաքայլ ընթանալու առումով չեն կարող ճակատագրական ազդեցություններ և հետևանքներ ունենալ»,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը հակիրճ ներկայացրել է նախորդ մեկ տարվա ընթացքում ոլորտի նոր նախաձեռնությունները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: