Նորություններ

Խորհրդանշական ցուցահանդես Բեյրութում

Ուշագրավ 2015-05-25

Բեյրութում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:

Ցուցահանդեսին ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ: 

Ցուցահանդեսը բացել է կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշել է ցուցահանդեսի «Արվեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը:
 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը ներկայացրել է մանրամասներ Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: