Նորություններ

Հայ գրավոր ժառանգությանը նվիրված ցուցահանդեսն օրակարգում

Ուշագրավ 2015-05-20

Ստրահովի վանքի գրադարանում հայ գրավոր ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հարցը քննարկելու նպատակով 2015 թվականի մայիսի սկզբին ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Ստրահովի վանական համալիրի գրադարանի տնօրեն Գեյզա Շիդլովսկին և մեդիա փորձագետ Յան Ստոլարը Հայաստանում էին:

Հյուրերն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և Հայաստանի պատմության թանգարան: 

Շրջայցից հետո պատվիրակությանն ընդունել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Հանդիպմանը քննարկվել են Ստրահովի վանքում ցուցահանդեսի կազմակերպմանը և ցուցադրության հայեցակարգին առնչվող մի շարք հարցեր:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: