Նորություններ

Կայացել է «Հայոց Ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը

Ուշագրավ 2015-05-18

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նոր Պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց Ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը:

Այդ առիթով Թբիլիսի էին ժամանել ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը: Շնորհանդեսին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: 

 
Նա կարևորել է Հայոց Ցեղասպանության մասին աշխարհի 35 լեզուներով 55-60 երկրների արխիվային և պատմական նյութերի վերհանումը, որոնք կրում են այդ տարիներին Թուրքիայում գործող տարբեր երկրների դեսպանությունների, հյուպատոսությունների և միսիոներական առաքելությունների ֆակսիմելները:
 
Գիրքը նախատեսված է Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրողների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: